slider
slider
slider
slider
slider
slider
slider

Հասցե. 0004 ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող. 24

Հեռ. (+37410) 77 77  10

Էլ. փոստ info@nbe.am

Կայք. www.nbe.am

Բյուրոյում շարունակվում են իրավապահ ոլորտի ունկնդիրների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները

News_Image

ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ում ընթանում են փորձաքննություններ նշանակելու և ելակետային տվյալների ձեռքբերման իրավասություն ունեցող աշխատակիցների դատափորձագիտական բնագավառում մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացները։ Իրականացվող դասընթացներին ներգրավվել են ՀՀ քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության և այլ իրավասու մարմինների աշխատողներ: Դասընթացների ուսումնական ծրագրերն ընդգրկում են փորձաքննությունների առնվազն 23 տեսակներին, ինչպես նաև քրեաբանության արդի հիմնախնդիրներին և կիրառական նշանակությանն առնչվող 7 տասնյակից ավելի թեմաներ։

Դասընթացների արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ քրեական դատավարության շրջանակներում փորձաքնությունների նշանակման, կատարման և արդյունքների գնահատման առանձնահատկությունների վերաբերյալ, կծանոթանան առավել մեծ ճշգրտության ելակետային տվյալներ ներկայացնելու, առավել թիրախային և մեծ որոշակիության էլեմենտներ պարունակող պատասխանների ստացում ենթադրող հարցադրումների առաջադրման նրբություններին՝ շեշտը դնելով ապացույցների հավաքման ու գնահատման ընթացքում հատուկ գիտելիքների կիրառման վրա։

Մինչև տարեվերջ նախատեսվում է վերապատրաստել դասընթացներին ներգրավված շուրջ 180 ունկնդրի։

Նշված դասընթացների շարունակական իրականացումը նպատակ ունի նպաստել Հայաստանի Հանրապետությունում քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ինչն ունի կարևոր նշանակություն հանցագործությունների քննության բարձր որակի ապահովման, մեր երկրում իրավակարգի ամրապնդման և օրինականության հաստատման գործում:

01 September 2023